Բավ է պառակտվել
06-07-2015 11:32

Ներքին անվտանգության վարչության պետ է նշանակվել ոստիկանության փոխգնդապետ Վահե Հարությունյանը

Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոր նշանակում է արել: Քիչ առաջ ոստիկանության ներքին անվտանգության վարչության պետ ոստիկանության փոխգնդապետ Վահե Պետիկի Հարությունյանը: Վահե Հարությունյանը նախկինում աշխատել է դատախազությունում, այնուհետեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում: Նշենք, որ ՆԱՎ-ի պետը Արմեն Հակոբյանն էր, ով նշանակվեց Ճանապարհային ոստիկանության պետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի Ճանապարհային ոստիկանության պետ, գեներալ-մայոր Արտակ Հարությունյանն ազատվել է աշխատանքից: