Բավ է պառակտվել
28-01-2015 12:38

Գյումրիի բախումների կազմակերպիչները քրեական պատասխանատվության կենթարկվեն

Հունվարի 15-ին՝ Ավետիսյանների ընտանիքի սպանված անդամների հուղարկավորությունից հետո, Գյումրիում ՌԴ հյուպատոսարանի առջեւ ցուցարարների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած բախումների կազմակերպիչները կենթարկվեն քրեական պատասխանատվության։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը։  «Չի լինում էդպես, որ ինչ-որ մարդիկ կարող են մարդկանց տրամադրել նման երեւույթների, եւ կազմակերպիչներն անպատիժ մնան։ Նրանք, ովքեր կազմակերպել էին այդ ջարդը, նրանք, ում մտքով անցել էր, որ կարելի է ոստիկաններին քարերով ծեծել, այդ մարդիկ պետք է գտնվեն ու պատժվեն»,- ասաց նա։ Անդրադառնալով փաստին, որ այդ օրվա բողոքի ակցիայի մասնակիցներին հերթով կանչում են ոստիկանություն, ոստիկանապետն ասաց, որ դա արվում է միայն բախումների կազմակերպիչներին բացահայտելու նպատակով։

Խոսելով Ավետիսյանների ընտանիքի սպնդի մասին՝ Գասպարյանը նշել է, որ Քննչական կոմիտեն տարբեր վարկածներ է ուսումնասիրում: Նա կոչ է արել լրագրողներին չղեկավարվել ենթադրություններով, սպասել քննության ավարտին և բամբասանք չտարածել, որպեսզի ոստիկանությունը ավելորդ էներգիա չվատնի: «Երկու օր առաջ լուրեր ենտարածվել այն մասին, որ ռուսական ռազմաբազայից փախուստի է դիմել վեց զինված զինծառայող: Չի կարելի նման բաներ անել և հանդուրժել նման բաներին: Այդ ազդում է և գործի, և մարդկանց հոգեբանական վիճակի վրա», - նշել է ոստիկանապետը: