Բավ է պառակտվել
17-01-2015 14:19

2 ժամ առաջ մենք տեղեկություն ունեինք, որ Պերմյակովը սահմանին է. Ոստիկանապետ.

Հայաստանի ոստւիկանապետ Վլադիմիր Գասպարյանի համար նշանակություն չունի, թե ով է բռնել Գյումրիում հունվարի 12-ին ընտանիքի վեց անդամների դաժան սպանության մեջ մեղադրվող` ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին: «Մեր խնդիրն է ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ոչ մի հանցագործ չհեռանա մեր տարածքից: Հենց այդ էլ մենք ապահովում ենք: Անկեղծ ասած` ձերբակալումից երկու ժամ առաջ մենք տեղեկատվություն ունեինք, որ Պերմյակովը հայ-թուրքական սահմանին է: Մեր 35 հոգանոց խումբը մեկնել էր այնտեղ, նայել տարածքի մի մասը եւ զգուշացրել սահմանապահներին: Ինձ համար կարեւոր չէ, թե ով է բռնել հանցագործին, մնացածն իմ տիրույթում չէ»,- այսօր` հունվարի 17-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանապետը: Նրա խոսքով` քննությունը կպարզի ոճրագործության հանգամանքները: Ոստիկանապետի կարծիքով` բազում հարցեր կան, որոնք պետք է պատասխան ստանան, մասնավորապես ինչու է նման քայլի դիմել, կոշիկը թողել տանը, այսքան տարածք ինչու է եկել, հասել: