Բավ է պառակտվել
28-01-2015 11:39

Բանակն իմ ընտանիքն է.ոստիկանապետ

Այսօր Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի օրը Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում  Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ բանակն իր ընտանիքն է. « Ես իմ ամբողջ կենսագրության կեսը թողել եմ բանակում»: Նա նշեց, որ ոսստիկանությունը այսօր ունի ուժեղ բանակ, իսկ բանակն էլ՝ ուժեղ ոստիկանություն: Անրադառնալով սահմանային միջադեպերին, ՝ոստիկանապետն  ասաց. «Ադրբեջանցիներ են, էլի»: Հայոց բանակի կազմավորման 23-րդ տարեդարձի առթիվ ՀՀ և ԼՂՀ ողջ քաղաքական ու ռազմական վերնախավը՝ նախագահներ Սերժ Սարգսյանի ու Բակո Սահակյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմի և ադրբեջանական դիվերսիաների ժամանակ զոհվածներին: