Բավ է պառակտվել
06-03-2015 13:18

ՌԴ Սահմանապահ վարչության ղեկավարը պատմել է Պերմյակովին ձերբակալելու մասին

Ռուսաստանի Դաշնային անվտանգության խորհրդի Սահմանապահ վարչության պետ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Բիրյուկովը հաղորդել է Վալերի Պերմյակովի ձերբակալության մասին մի շարք մանրամասնություններ: Մարտի 6-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ռուսաստանյան զինծառայողի ձերբակալման մանրամասնությունների մասին հարցին, Բիրյուկովը ընդգծեց, որ ռուսատանյան սահմանապհների գործողությունները գաղտնիք չեն: «Ցանկանում եմ հիշեցնել, որ Սահմանապահ վարչությունը կատարում է սահմանի պաշտպանության առաջադրանքը, և մենք ազգության, կրոնի և քաղաքացիության մասով տարբերություն չեն դնում»,- հիշեցրել է գեներալը: Նրա խոսքով Վալերի Պերմյակովը ձերբակալվել էր սահմանապահ զորամասի ինժիներատեխնիկական կառույցների հատվածը հատելու փորձի ժամանակ: Եղել է զգուշացնող կրակոց: Ձերբակալվածը 102-րդ ռուսաստանյան ռազմաբազան դասալքած զինծառայողն էր, ում սահմանված կարգով փոխանցել են ռազմաբազայի հրամանատարությանը որպես դասալիքի: Նա ընդգծեց, որ Գյումրիում կատարվածը վիշտ է, և միևնույն ժամանակ նշեց, որ հպարտանում է իր ենթականերով, ովքեր պատվով կատարեցին իրենց աշխատանքը՝ նույնիսկ տեցյակ չլինելով այն մասին, թե արդյոք հանցագործը զինված է, թե ոչ: