Բավ է պառակտվել
29-04-2015 10:16

ՀՀ-ում սկսվել է ՌԴ-ի ռազմաբազայի զինծառայողների հերթափոխը

Հայաստանում ռուսական ռազմաբազայում սկսվել է զորակոչով ծառայություն անցնող զինծառայողների պլանային հերթափոխը: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը: Մոտ 3 հազար զինվոր և սերժանտ ծառայությունը կշարունակի ռազմական շրջանի միավորումներում: «Նրանց կփոխարինեն ռազմական ուսումնական կենտրոններից և զորամասերից պատրաստված մասնագետներ: Ժամանող անձնակազմը կտեղաբաշխվի ըստ մասնագիտությունների Գյումրիի և Երևանի ռազմական կայազորերի ստորաբաժանումներում»,- ասված է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ ժամանող բոլոր զինծառայողներն ընտրություն են անցնում ֆիզիկական, բժշկական, բարոյահոգեբանական և մասնագիտական որակներով՝ ընտրական հանձնաժողովների կողմից: