Բավ է պառակտվել
10-03-2015 11:20

ՀՀ-ում սկսվել են ՌԴ ռազմակայանի զինվորական ինժեներների դաշտային պարապմունքները

 

Հայաստանի ռուսական ռազմակայանի «Ալագյազ» բարձրլեռնային ուսումնավարժական համալիրում սկսվել են ինժեներական զորքերի ստորաբաժանումների դաշտային պարապմունքները: Պարապմունքներին, որոնք կտևեն մեկ ամիս, մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ և շուրջ 30 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում՝ բուլդոզերներ, ավտոամբար իչներ, կամրջատեղադրիչներ, արգելապատի վերացման մեքենաներ, փոխադրովի ջրազտիչ կայանքներ: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից՝ դաշտային հավաքների ընթացքում զինծառառողները կանցնեն ինժներական զորքերի՝ սպառազինության ստացվող հատուկ տեխնիկայի, պաշտպանական զգեստների և ականափնտրիչների արդի նմուշների ծանոթացման, ինչպես նաև ականազերծման կարգի, կամուրջների կառուցման, դաշտային պայմաններում ջրի որոնման, ստացման և զտման տեսական դասընթաց: Գործնական պարապմունքերի ընթացքում, որոնք կանցնեն ծովի մակերևույթից 2200 մետր բարձրության վրա, մասնագետ ինժեներներն ինքնուրույն և խմբի կազմում կկատարելագործեն համալիր ուսումնական առաջադրանքների կատարումը: Նրանք պետք Է սովորեն կատարել ռազմական տեխնիկայի վարման նորմատիվները, տեղանքի և օբյեկտների հետախուզում իրականացնել կասկածելի պայթյունավտանգ առարկաների առկայությունն ստուգելու համար, կառուցել ամրաշինական կառուցվածքներ, անցումներ հարմարեցնել ջրամբարների վրա և պատրաստել ականադաշտեր: