Բավ է պառակտվել
03-08-2016 14:37

Տաջիկստանի հարավում ռուս զինվորական է սպանվել

Տաջիկստանի հարավում` Խատլոնյան մարզի վարչական կենտրոնում տեղացի երիտասարդների հետ ծեծկռտուքի ընթացքում սպանվել է Կուրգան-տյուբեում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի թիվ 201 գնդի ավագ սերժանտ:

40-ամյա ավագ սերժանտ Ալեքսեյ Բուենկովը սպանվել է «Կարինա» ռեստորանի տարածքում: Տվյալ փաստով քրեական գործ է հարուցվել, որի քննությունը վարում է ՆԳՆ-ի տեղի բաժանմունքը եւ դատախազությունը: Սպանություն կատարելու կասկածով մի քանի մարդ է ձերբակալվել: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունն իրականացվել է կենցաղային հողի վրա: