Բավ է պառակտվել
11-02-2017 14:43

Խոշոր ավտովթար Դիլիճանի ավտոճանապարհին. Ինը մարդ տուժել է

Հայաստանի ավտոճանապարհներից մեկի վրա խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ փետրվարի 11-ին, ժամը 08:26 ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջան-Իջևան հատվածի 7-րդ կմիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է ժամանել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ուղևորափոխադրող «Գազել» միկրոավտոբուսն (վարորդը 1957թ. ծն. )ու «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաները (վարորդը 1977 թ. ծն.):
Մինչ փրկարարների ժամանելը միկրոավտոբուսի վարորդը և 1997 թ., 1983 թ. և 1998 թ. ծնված ուղևորները, ինչպես նաև «ՎԱԶ-2107»-ի վարորդը և 1953 թ ծնված նրա ուղևորը հոսպիտալացվել են Դիլիջան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: