28-03-2016 08:26

Ռուսաստանում գնացք են գնդակոծել

Ամուրի մարզում, ըստ նախնական տվյալների, կրակել են «Ռուսաստան» ուղևորատար գնացքի վրա: Գնացքը Մոսկվայից ուղևորվում էր դեպի Վլադիվոստոկ: Վնասվել են  երեք վագոնների ապակիները, հաղորդում են Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության տրանսպորտի բաժանմունքի մամուլի ծառայությունից: Շաբաթ, մարտի 26-ին, ժամը 20:20 (Մոսկվայի ժամանակով 14:20) - ին Առգա կայանի հերթապահը  ոստիկաններին հայտնել է, որ, ըստ գնացքի վարորդի տվյալների, վնասված են երեք վագոնների ապակիները: «Ըստ վնասվածքների բնույթի, չենք կարող վստահ ասել, արդյոք դրանք հասցված են քարերով, թե պնևմատիկ հրացանով: Ուղևորները չեն տուժել, գնացքի ժամանումը չի հետաձգվել: Աշխատանքներ է տանում քննչական խումբը, որոնվում են  պոտենցիալ վկաներ, կատարվում են ստուգումներ», - ասել է գործակալության զրուցակիցը: Հաղորդվում է նաև, որ, ըստ նախնական տեղեկությունների, ոստիկանությունը ձերբակալել է կրակողին: