Բավ է պառակտվել
25-03-2015 07:45

Հայաստանի տարածքում երկրաշարժ է գրանցվել

Նախօրեին, տեղական ժամանակով ժամը 20.01-ին (Գրինվիչի ժամանակ՝ 16.01-ին) ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ՀՀ տարածքում: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.98 աստիճան եւ արեւելյան երկայնության 44.21 աստիճան: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ստորգետնյա ուժգությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 4-5 բալ: Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում, Ուրասար, Կաթնաղբյուր գյուղերում՝ 4-5, նաեւ Լոռի Բերդ եւ Ամրակից գյուղերում՝ 3-4 բալ ուժգնությամբ: