Բավ է պառակտվել
24-09-2015 15:05

ՀՀ տարածքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հանրապետության հյուսիսային առանձին շրջաններում սեպտեմբերի 25-29-ին գիշերը և երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: 
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 25-27-ին կնվազի 2-3 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 2-5 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ: 
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 25-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +31 աստիճան, սեպտեմբերի 26-ին` +30, սեպտեմբերի 27-29-ին` +29 աստիճան: