23-02-2015 13:19

Ադրբեջանում երկարշարժ է գրանցվել,որը զգացվել է նաև Տավուշում

Ադրբեջանի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել, որն զգացվել է նաեւ Հայաստանում: Փետրվարի 23-ին, ժամը 13.06-ին ՍՊԾ պատասխանատու հերթապահը տեղեկացրել է, որ տեղական ժամանակով ժամը 12.05-ին ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.860 եւ արեւելյան երկայնության 46.320 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան), օջախի 10 կմ խորությամբ եւ 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Երկրաշարժը զգացվել է նաեւ ՀՀ տարածքում մասնավորապես՝ Տավուշի մարզում` 3-4 բալ ուժգնությամբ: