Բավ է պառակտվել
28-11-2014 11:06

«Հայաստան» հիմնադրամի 17-րդ հեռուստամարաթոնի արդյունքը` 12 399 550 դոլար

Հեռուստամարաթոն 2014-ն արձանագրեց 12 399 550 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: Հիմնադրամի մամուլի ծառայությունից հայտնում են, թե հավաքագրված գումարը կուղղվի հայկական երկու հանրապետություններն իրար կապող շուրջ 116կմ երկարությամբ Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ասֆալտապատմանն ու հարդարմանը, ինչպես նաեւ բարերարների կողմից ընտրված հատուկ ծրագրերին Հայաստանում եւ Արցախում: Նշենք, որ նոյեմբերի 19-ից 23-ը Ֆրանսիայում տեղի է ունեցել Հիմնադրամի 15-րդ համաեվրոպական դրամահավաք-հեռախոսամարաթոնը, որն արձանագրել է ավելի քան 1.37 միլիոն եվրո նվիրատվություն եւ նվիրատվության խոստում: