Բավ է պառակտվել
27-01-2015 15:12

Մետրոյի «Երիտասարդական» կայարանում քաղաքացի է մահացել

Երևանի մետրոպոլիտենի՝ երթևեկության գծով տնօրենի տեղակալ Գևորգ Ավետիսյանը հաստատեց տեղեկությունը, որ «Երիտասարդական» կայանարում մարդ է մահացել։ Ըստ նրա՝ քաղաքացին 73-ամյա ՀՀ քաղաքացի Իգոր Լևչենկովն է, ով կայարանի նախասրահում վատ է զգացել, որից հետո մետրոպոլիտենի աշխատակիցները շտապօգնություն են կանչել։ «Կանչել ենք, համապատասխան մարմիները եկել են, քննչական ծառայությունից և այլն։ Առողջական խնդիր է եղել, նա վատ է զգացել և ընկել նախասրահում։ Աշխատողները դեպքի հետ կապված ահազանգել են, շտապօգնությունն է եկել, սակայն փրկել չի հաջողվել»,-ասաց նա։