Բավ է պառակտվել
23-01-2015 11:08

Մոսկվայի կենտրոնում ձերբակալվել են քրեական հեղինակություններ

Մոսկվայի ոստիկանությունը ձերբակալել է քրեական հեղինակությունների, որոնք հավաք էին հրավիրել Մոսկվայի կենտրոնում: ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ օրենքով գողերի հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայի Կենտրոնական շրջանի գրասենյակներից մեկում: Ըստ ոստիկանության՝ ձերբակալվել է 15 մարդ, որոնցից հինգը հայտնի հանցագործներ են՝ «Ցիրկաչ», «Զաբավա», «Չուրիկ», «Վոսկրես» եւ «Տեկո» մականուններով: Ձերբակալությունն իրականացվել է Արագ արձագանքման հատուկ ջոկատի աշխատակիցների աջակցությամբ, նշում են ՆԳՆ-ում: Ձերբակալվածների ամբողջական անունները եւ լուսանկարները ներկայացնում է «Փրայմ Քրայմ» գործակալությունը: «Ցիրկաչը» Օլեգ Պիրոգովն է, «Չուրիկը»՝ Սերգեյ Չուրիլովը, -«Զաբավան»՝ Անդրեյ Զաբավինը, «Վոսկրեսը»՝ Վասիլի Խրիստոֆորովը, «Տեկոն»՝ Թեյմուրազ Ֆարոյանը: