Բավ է պառակտվել
25-03-2016 09:08

Երկրաշարժ ՀՀ տարածքում. զգացվել է Իջևան քաղաքում

Մարտի 24-ին տեղեկատցություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.00-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17.00-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.98 աստիճան եւ արեւելյան երկայնության 45.06 աստիճան աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Իջեւան քաղաքից 14 կմ հյուսիս-արեւմուտք), օջախի 11 կմ խորությամբ, 2.0 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը զգացվել է Իջեւան քաղաքում 2 բալ ուժգնությամբ: