Բավ է պառակտվել
27-08-2016 10:49

Մոսկվայի պահեստներից մեկում խոշոր հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել

Մոսկվայի հյուսիս-արևելքում՝ Ալտուֆևսկոյե մայրուղու վրա գտնվող պահեստներից մեկում, բռնկված խոշոր հրդեհի հետևանքով 16 մարդ է զոհվել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ բոլոր զոհերն ԱՊՀ քաղաքացիներ են եղել:
Տուժել է 4 մարդ, որոնք հոսպիտալացվել են։

Հաղորդվում է, որ ներկա պահին հրդեհն ամբողջությամբ մարվել է: 

Ավելի վաղ հաղորդվում էր մեկ զոհի մասին:  Արտակարգ իրավիճակների ծառայությունների ավելի քան 10 աշխատակիցների հաջողվել է  փրկվել: Այրված պահեստը պատկանում է «Պեչատնի էկսպրես» տպագրությանը: