15-11-2016 13:55

Մոսկվայի դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել

Մոսկվայի հյուսիսում գտնվող դպրոցներից մեկում հրդեհ է բռնկվել. հրդեհաշիջման աշխատանքներով զբաղվել են արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցները: Այդ մասին  հաղորդել են մայրաքաղաքի իրավապահ մարմինները:

Հրդեհը բռնկվել է Ավանգարդնայա փողոցում գտնվող դպրոցում:

«Դեպքի վայր ժամանած մասնագետները պարզել են, որ դպրոցի երրորդ հարկում էլեկտրական լարերի կարճ միացում է տեղի ունեցել», - հայտնել է աղբյուրը:

Նշվում է, որ դպրոցից 720 երեխա և 30 մեծահասակ է տարհանվել: Միջադեպի հետևանքով տուժածներ չկան: