Բավ է պառակտվել
24-08-2016 12:29

ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաններում զորավարժություններ են անցկացվում

Ռուսաստանի հրետանային և հրթիռային ուժերի ավելի քան 11 հազար զինծառայողներ ընդգրկված են Հարավային ռազմական օկրուգի 18 զորավարժարաններում անցկացվող զորավարժություններում:

Զորավարժություններն անցկացվելու են Ղրիմում, Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներում, Հարավային Օսիայում, Աբխազիայում: Դրանք կտևեն մեկ ամիս:
Դրանցում ներգրավված է 2.2 հազար միավոր ռազմական տեխնիկա, որից 300-ը հրետանային միջոցներ են, 200-ը՝ հրթիռային, 100-ը՝ հակատանկային միջոցներ, 400 ականանետ:
Երեկ Հարավային ռազմական օկրուգը հայտարարել էր, որ Հայաստանում ՌԴ 102-րդ ռազմաբազայի բարձրլեռնային «Կամխուդ» զորավաժարանում մեկնարկում են հետախուզական ստորաբաժանումների զորավարժությունները:

Ծովի մակաերևույթից 1.5 հազար բարձրության վրա ընթացող զորավարժությունները կտևեն երեք օր: Դրանց կմասնացկի 300 զինվորական, 50 միավոր տեխնիկա՝ այդ թվում անօդաչու ավիացիա: