Բավ է պառակտվել
05-08-2015 17:12

Հայաստանի ռուսական ռազմաբազայում կանցկացվեն արագ հրաձգության դասընթացներ

ՀՀ-ում՝ հարավային ռազմական շրջանի ռուսական ռազմաբազայում  «Կամհուդ» բարձրալեռնային հրաձգարանում հետախուզական ստորաբաժանումների  դաշտային պարապմունքների ժամանակ անց է կացվելու հատուկ դասընթաց արագ հրաձգության թեմայով: Հատուկ հրաձգային պարապմունքներին մասնակցելու են ավելի քան 300 զինծառայողներ: Ինչպես հայտնում է Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը, հատուկ վարժանքների  տեսական մասի ժամանակ զինծառայողները ուսումանսիրելու են արագ հրաձգության ժամանակ զենք օգտագործելու հիմանական ձևերը, նշան բռնելու կանոնները, ուղղումների հաշվարկը, ԿԱ-74 ինքնաձիգից հերթերով և միայնակ կրակի առանձնահատկությունները: Գործնական պարապմունքների մասը ընդգրկելու է ԿԱ-ից միայնակ և հերթերով կրակոցներ պառկած, ծնկի և կանգնած դիրքերից: Զինծառայողները կսովորեն աջ և ձախ ձեռքերով օգտվել զենքից, ճիշտ նշան բռնել, մաքսիմալ արագ վերալիցքավորել զենքը և կրակ բացել թիրախին: Հետախույզները սովորելու են գաղտնի աննկատ տեղափոխվել, շարժման մեջ կրակ բացել և այլն: Հատուկ վարժանքներից բացի անց են կացվում դաշտային պարպմունքներ տակտիկական, ինժեներական, բժշկական, լեռնային, պայթեցման գործերից և լեռնաժայռային ու տաք կլիմայի պայմաններում էքստրեմալ վարման դասեր: Դասերի ավարտին զինվորները կհանձնեն հետախուզական ստորաբաժանումների համար հատուկ քննություններ: