Բավ է պառակտվել
01-07-2016 11:00

Ռուսական ռազմակայանում պատրաստվում են տակտիկական զորավարժությունների

 

«Քամհուդ» և «Ալագյազ» զորավարժարաններում ավարտվել է ՌԴ Հարավային զինվորական շրջանի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի ստորաբաժանումների դաշտային պատրաստության փուլը, որին մասնակցել է մոտ 1.500 զինծառայող և մոտ 500 միավոր ռազմատեխնիկա:
Ռազմաբազայի հրամանատար գեներալ-մայոր Վլադիմիր Ուստինովի ղեկավարությամբ մոտոհրաձգային, տանկային, հրետանային և հատուկ ստորաբաժանումները մշակել են պաշտպանության մեջ երկկողմանի տակտիկական մարտի և գրոհի գործողությունները`արդիական հետախուզական համալիրների և «Նավոդչիկ-2» ու «Օրլան-10» անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ:
Զինծառայողները նաև վարժանքներ են անցկացրել կրակային, տակտիկական, ռազմաբժշկական և հատուկ պատրաստության հմտությունների զարգացման նպատակով, բարձր լեռնային գոտու «էքստրեմալ» պայմաններում ցերեկային և գիշերային ժամերին մարտական մեքենաներ վարելու ուղղությամբ:
Ստորաբաժանումների դաշտային պարապմունքներն անցել են 2016-ի հուլիսի կեսին կայանալիք զորվարաժություններին նախապատրաստվելու շրջանակում: