Բավ է պառակտվել
19-04-2016 12:41

Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել է «Գեորգիևյան ժապավեն» ակցիան

Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական ռազմակայանում՝ Գյումրիի և Երևանի կայազորների տարածքում, սկսվել Է «Գեորգիևյան ժապավեն» ռազմահայրենասիրական ակցիան:
Առաջին անգամ «Գեորգիեւյան ժապավեն» ակցիան հրամանատարության նախաձեռնությամբ ռազմակայանում անցկացվել Է 2015 թվականին, երբ նշվում Էր Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 70­ամյակը: Հանդիսավոր միջոցառումների փորձերի ընթացքում զինծառայողներին, նրանց ընտանիքների անդամներին եւ տեղի բնակիչներին բաժանվել Էր մոտավորապես հազար Գեորգիեւյան ժապավեն: Այս տարի, ինչպես  տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, անձնակազմի հետ աշխատանքի բաժնի մասնագետները ծրագրում են կազմակերպել շուրջ 10 հազար Գեորգիեւյան ժապավենների՝ որպես տոնի, հիշողության եւ վետերանների նկատմամբ հարգանքի խորհրդանիշի տարածումը: Ռուսաստանի պաշտպանության նախարարության դպրոցների աշակերտները, ուսուցիչները եւ ռուսական ռազմակայանի զինծառայողների ընտանիքների անդմները Գյումրիի եւ Երեւանի հասարակական վայրերում կանցկացնեն Գեորգիեւյան ժապավենների տարածման ակցիաներ եւ լուսավորչական աշխատանք կկատարեն երիտասարդների շրջանում՝ պատմելով ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի խորհրդանշանների պատմության ու նշանակության մասին: «Գեորգիեւյան ժապավեն» ակցիայի շրջանակներում ռուսական զորամիավորման անձնակազմի հետ աշխատանքի բաժնի մասնագետները նաեւ ակտիվ աշխատանք են կատարում վետերանների եւ զոհված խորհրդային զինվորների ընտանիքների անդամների հետ՝ հավաքելով ռազմաճակատային պատմություններ, նամակներ ու ցուցանմուշներ, որոնք արժանի տեղ կզբաղեցնեն Գյումրիում զորամասի թանգարանում: Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի տոնակատարության օրերին թանգարանի աշխատակիցները կանցկացնեն «Մեր հաղթանակը» ցուցահանդեսը, որին կհրավիրվեն պատերազմի վետերանները եւ ռուսական ռազմակայանի հյուրերը: