Բավ է պառակտվել
19-01-2015 16:18

Ռուսական ռազմաբազայում դրամահավաք են սկսել Ավետիսյաններին օգնելու համար

Շիրակի մարզպետ Ֆելքիս Ցոլակյանին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ զանգահարեց ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար Անդրեյ Ռուզինսկին, որը տեղեկացրեց, որ ռազմաբազայում դրամահավաք է սկսվել սպանված Ավետիսյանների հարազատներին օգնելու համար։ Ցոլակյանը պատասխանեց, որ Ավետիսյանների ընտանիքը դրա կարիքը չունի։

Ավելի վաղ Gisher.news հայտնել էր, որ հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների ընտանիքի 6 անդամներին, այդ թվում՝ մեկուկես տարեկան դուստրը: Վեց ամսական Սերյոժա Ավետիսյանը վնասվածքներ էր ստացել եւ տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն ծանր է: