Բավ է պառակտվել
11-01-2016 15:33

ՀՀ-ում ռուսական ռազմակայանի զինծառայողները «Տախիոն» անօդաչուներ են ստացել

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի սպառազինությունը համալրվել է ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքերի խմբաքանակով: Այդ մասին տեղեկանում ենք ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից: 
«Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմակայանի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման սպառազինությունը համալրել են հայրենական «Տախիոն» ժամանակակից անօդաչու թռչող սարքերը»,-ասված Է հաղորդագրության մեջ: 
Զինվորականները մեկ ամսվա ընթացքում նոր անօդաչուները կսովորեն կառավարել Կամխուդ և Ալագյազ բարձրլեռնային զինափորձարաններում: 
«Տախիոն» անօդաչուն նախատեսված է ցերեկը և գիշերը մինչև 40 կիլոմետր հեռավորությամբ հետախուզում իրականացնելու համար: Անօդաչուների վրա կարող են տեղակայվել տեսա-, ֆոտո- կամ ինֆրակարմիր խցիկներ: Սարքի մեկնարկային քաշը մոտավորապես 25 կիլոգրամ է, թռիչքի տևողությունը մինչև վեց ժամ: «Տախիոն»-ն արտադրվում է «Իժմաշ- Անօդաչու համակարգեր» ձեռնարկությունում: