Բավ է պառակտվել
29-01-2016 15:48

102-րդ ռազմաբազայի զինծառայողները կապի ապահովման վարժանքներ են անում ԱԹՍ-ներով

Ռուսաստանի ԶՈւ՝ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի կապավոր զինծառայողները սկսել են մարզումները, որոնց ընթացքում օգտագործելու են անօդաչու թռչող սարքեր: Այս մասին տեղեկացրել է ռազմաբազայի մամուլի ծառայությունը: Կապի ստորաբաժանումների վարժանքները սկսվել են 50 կիլոմետրանոց երթով, զինծառայողները ապահովելու են կապն ինչպես ընթացքի ժամանակ, այնպես էլ արդեն բարձրլեռնային ծավալման շրջանում՝ դրա համար օգտվելով անօդաչու թռչող սարքերից, որոնք ծառայելու են որպես ազդանշանների վերահաղորդիչներ (ռետրանսլյատոր): Կապավորները սրանով կատարելագործելու են իրենց ունակությունները բարդ պայմաններում (հակառակորդի կողմից ՌԷՊ միջոցների կիրառում, համացանցի անհասանելիություն) ապահովել կապը ստորաբաժանումների միջև: Վարժանքներին ներգրավված են ռազմաբազայի բոլոր կապի ստորաբաժանումները, ինչպես նաև մոտ 50 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա: