Բավ է պառակտվել
22-01-2016 17:10

Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել Է հետախույզների ուսուցումը

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանում սկսվել է հետախուզական ստորաբաժանումների զինծառայողների ուսուցումը: Ինչպես տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, «Կամխուդ» բարձրլեռնային զորափորձարանում մեկամսյա դաշտային ճամբարային հավաքի ընթացքում պատրաստություն կանցնեն շուրջ 300 զինծառայողներ: Պարապմունքներն անցկացվում են ցածր ջերմաստիճանների պայմաններում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1600 մետր բարձրության վրա:

Ձմեռային շրջանում անցկացվող դաշտային պարապմունքների առանձնահատկությունը «Ռատնիկ» ժամանակակից հանդերձանքի կիրառումն է և բոլոր պարապմունքների ընթացքում բացառապես բանակային դահուկներով տեղաշարժվելը:

«Ռատնիկ» հանդերձանքը ռուսական ռազմակայանն ստացել է 2015 թվականի վերջին: Այն ներառում է նորագույն բարձրտեխնոլոգիական մշակումներ, այդ թվում՝ շուրջ տասը ենթահամակարգ՝ նավավարման, գիշերային տեսունակության զինծառայողի հոգեբանական վիճակի մոնիթորինգի համակարգեր և մոտավորապես 20 կիլոգրամ ընդհանուր քաշով գերամուր զրահապատ պաշտպանություն:

Անտառալեռնային տեղանքում հետախույզների գործողություններին աջակցելու համար անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանման կողմից կկիրառվեն հետախուզման «Նավոդչիկ-2», «Օռլան-10» եւ «Տախիոն» ժամանակակից համալիրներ: