Բավ է պառակտվել
26-12-2015 10:08

Ռուս օդաչուները փորձարկում են ՀՀ-ում տեղակայված նոր ռազմական ուղղաթիռները

ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված «Էրեբունի» ավիացիոն ռազմակայանում ավարտվել են ՌԴ Կրասնոդարի մարզից տեղափոխված ռազմական ուղղաթիռների հավաքման աշխատանքները և իրականացվում են առաջին փորձնական թռիչքները: Թռիչքների ժամանակ Մի-24 հարվածայն ուղղաթիռների օդաչուները կենտրոնանալու են թռիչքի, վայրէջքի, 100-1500 մ բարձրության վրա տարբեր արագությամբ թռիչքների վրա: Պարզ եղանակի և բարդ օդերևութաբանական պայմաններում օդաչուները կստուգեն հանգույցներն ու ագրեգատների աշխատանքը տարբեր աստիճանի ծանրաբեռնվածության պայմաններում: Փորձնական թռիչքները կտևեն 2 ամիս: 2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համալրել է Հայատանում գտնվող ռազմակայանը մարտկան և տրանսպորտային ուղղաթիռների նոր խմբաքանակով: