Բավ է պառակտվել
19-11-2014 17:15

ՀՀ-ի ռուսական ռազմաբազայում սպաների հետ համատեղ պարապմունքներ են սկսվել

Հայաստանի ռուսական ռազմաբազայում՝ «Ալագյազ» եւ «Կամհուդ» բարձրլեռնային զորավարժարաններում, սկսվել են սպայական կազմի հետ համատեղ պարապմունքները, որոնց մասնակցում են շուրջ 200 հրամանատարներ եւ նրանց տեղակալներ:

ՀՌՕ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պարապմունքների առանձնահատկությունն է բարձրլեռնային տեղանքում մարտական գործողությունների վարման միջոցների ուսումնասիրությունը: Շաբաթական պարապմունքների ավարտին կկայանա «2014թ. լավագույն հրամանատար» մրցույթը, որի արդյունքում հաղթողները կպարգեւատրվեն անցումային գավաթներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով: