Բավ է պառակտվել
17-03-2016 09:39

Վերին Լարսի անցակետում ԻՊ-ին միանալ ցանկացող երկու մարդ է ձերբակալվել

«Վերին Լարս» անցակետում ձերբակալվել են Հյուսիսային Կովկասի հանրապետություններից մեկի երկու քաղաքացիներ, որոնք պլանավորել էին մեկնել Սիրիա և միանալ «Իսլամական պետությանը»։
Այդ մասին հայտնել է Հյուսիսային Օսիայի ազգային անվտանգության ծառայության սահմանապահ վարչությունը։

«Իրավախախտները տեղի բնակիչների կողմից հանձնվել են անվտանգության ծառայություններին, որտեղ իրեն հանցավոր մտադրությունների մասին խոստովանական ցուցմունք են տվել»,-ասել են գերատեսչությունից։

Սահմանապահ ծառայության տեղեկություններով՝ քննարկվում է ՌԴ Քրեական օրենսգրքի 208-րդ հոդվածով քրեական գործ հարուցելու հարցը. «Զինյալ խմբավորումներին անդամակցելը»։

Այդ հոդվածը նախատեսում է 5-10 տարվա ազատազրկում։