Բավ է պառակտվել
24-02-2015 09:25

ՀՀ Վարդենյաց լեռնանցքում նկատվում է մերկասառույց

Փետրվարի 24-ին՝ 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում ( Մարտունու կողմից) տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Ինչպես հայտնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մամլո ծառայությունը, հանրապետության ողջ տարածքում հաստատվել է առանց տեղումների եղանակ: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհները մշակվում են աղի և ավազի միջոցով: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են: