Բավ է պառակտվել
27-02-2015 09:42

ՀՀ Վարդենյաց լեռնանցքում նկատվում է մերկասառույց

Փետրվարի 27-ին՝ 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ նկատվում է մերկասառույց: Ինչպես հայտնում են ՀՀ տրանսպորտի և կապի մամլո ծառայությունից, հանրապետության ողջ տարածքում հաստատվել է առանց տեղումների եղանակ: Երթևեկության անվտանգությունը ապահովելու նպատակով կատարվում են մաքրման աշխատանքներ, ճանապարհները մշակվում են աղի և ավազի միջոցով: Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները բաց են: