Բավ է պառակտվել
17-03-2015 08:59

Եվրանեսթ ԽՎ-ում բարձրացվել է արցախցիների Եվրոպայում սովորելու հնարավորության հարցը

Մարտի 16-ին ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մասնակցել է Երևանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի սոցիալական հարցերի, կրթության, մշակույթի և քաղաքացիական հասարակության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին, որտեղ և հանդես է եկել ելույթով` նվիրված Հայաստան-ԵՄ կրթական համագործակցությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳ նախարարության լրատվական ծառայությունը։
Նախարարը մասնավորապես խոսել է Բոլոնիայի գործընթացի մասին, փաստել է, որ ստեղծվելով ԵՄ կրթական տարածքում գործընթացն արդեն դուրս է եկել այս տարածքից և իրականցվում է այն երկրներում,որոնք ԵՄ անդամ չեն, ապա մանրամասն խոսել է մեր երկրում իրականացվող եվրոպական կրթական ծրագրերի մասին: 
Արմեն Աշոտյանն անդրադարձել է նաև մարդու իրավունքի և հիմնարար ազատությունների խախտմանը՝ փաստելով, որ կրթություն ստանալու իրավունքը պետք է հասանելի լինի բոլորին, սակայն Արցախում, Կոսովոյի և այլ տարածքների շատ երիտասարդներ զրկված են Եվրոպայում սովորելու հնարավորությունից: