Բավ է պառակտվել
14-11-2014 19:16

Մեր պատասխանը լինելու է մի քիչ էլ անհամաչափ. Ս.Օհանյան

Արցախում ընթացող «Միասնություն 2014» զորավարժությունների ժամանակ լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով նոյեմբերի 12-ին ղարաբաղա-ադրբեջանական չեզոք գոտում խոցված հայկական ուղղաթիռին ասաց, որ Ադրբեջանն ինչպես միշտ ցույց տվեց իր դեմքը` կոպտորեն խախտելով գոյություն ունեցող բոլոր նորմերը:
«Այս զորավարժությունների միակ դժվարությունը խոցված ուղղաթիռն էր: Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունները զորավարժությունների մասին հայտարարել էին եւ Ադրբեջանի գործողությունները ցույց տվեցին նրա դեմքը, որովհետեւ նրանք կոպտորեն խախտել են առկա բոլոր նորմերը: Ցավալի դեպք է տեղի ունեցել մեզ համար, իրենց կողմից լկտի գործողություններ են կատարվել, եւ մեր պատասխանը լինելու է մի քիչ էլ անհամաչափ»,- ասաց նախարարը: Նրա խոսքով` տեղի ունեցածը ոչ մի կերպ չի ազդել ընթացող զորավարժությունների գործողությունների վրա: