Բավ է պառակտվել
29-05-2017 23:57

Հզորագույն փոթորիկ Մոսկվայում՝ վերջին 100 տարում (Լուսանկարներ)

 

Երկուշաբթի՝ մայիսի 29-ին Մոսկվայում տեղի է ունեցել ուժգին փոթորիկ, որն ուղեկցվել է սելավով և կայծակներով: Ուժեղ պոռթկումներով քամին մի քանի հարյուր ծառ է տապալել, և մի քանի մարդու մահվան պատճառ դարձել:
Մայիսի 29-ին ցերեկը, ՌԴ ԱԻՆ-ի մայրաքաղաքային կառավարման կենտրոնը շտապ հաղորդագրություն է տարածել այն մասին, որ ողջ օրվա ընթացքում Մոսկվայում սպասվում է ուժեղ անձրև, ամպրոպ և կարկուտ, ինչպես նաև ուժեղ պոռթկումներով քամի, որի արագությունը կհասնի 22 մ/վայրկյանի: Եղանակի կտրուկ վատացումը տեղի ունեցավ Մոսկվայի ժամանակով մոտավորապես ժամը 15:00-ին, այդ պահից սկսած սոցկայքերում սկսեց տեղեկատվություն հայտնվել փոթորկոտ քամու թողած հետևանքների մասին: Փոթորկի արդյունքում մայրաքաղաքի տարբեր շրջաններոմ ավերածություններ և մարդկային զոհեր են գրանցվել:

 
Փոթորկի զոհերը
Դրան զուգահեռ, սկսեց տեղեկություն տարածվել զոհերի մասին: Առաջին մարդը զոհվել էր մայրաքաղաքի հարավ-արևմուտքում գտնվող Ջավահարլալա Ներու հրապարակում՝ նրա վրա ծառ էր ընկել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Համառուսական ցուցադրությունների կենտրոնի տաղավարներից մեկի մոտ ծառի տապալման արդյունքում ստացված վնասվածքներից երիտասարդ աղջիկ է զոհվել: Մեկ ժամվա ընթացքում փոթորկի զոհերի թիվն աճեց, և տեղական ժամանակով ժամը 17:10-ին ԱԻՆ-ի աղբյուրները լրատվամիջոցներին հայտնում էին արդեն վեց զոհի մաին, ընդ որում, տվյալների համաձայն, զոհերը գրանցվել են Կիրովոգրադյան փողոցում, Անդրեևյան ափին, և «Համալսարան» մետրոյի կայարանի շրջակայքում , իսկ տեղեկատվության համաձայն՝ Պրեոբրաժենյան փողոցում, Իզմայլովյան վարչական շրջանում, և Լոմոնոսովյան պողոտայում:
Մոսկվայի ժամանակով ժամը 18:40-ին առողջապահության մայրաքաղաքային վարչությունը հաստատել է 11 մարդու զոհվելու փաստը: Ռուսաստանի քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հանձնարարել է հանգամանորեն պարզել մարդկանց զոհվելու հանգամանքները, իսկ Քննչական կոմիտեի կենտրոնական բաժնին՝ վերահսկիչ ստուգումներ իրականացնել: