Բավ է պառակտվել
28-12-2015 11:42

На месте пожара обнаружено третье тело

Երևանի Սարի թաղ կոչվող թաղամասում այսօր գիշերը տեղի ունեցած հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի։ Այսօր՝ ժամը 10.26-ին, հրշեջ-փրկարարները Սարի Թաղի 5-րդ շարքի թիվ 135/1 տան սենյակում հայտնաբերել են 3-րդ (անձը չպարզված) դին:
Ինչպես տեղեկացնում է Տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, հրշեջ-փրկարարները դուրս են բերել 3 դի և տեղափոխել շտապօգնության ավտոմեքենա:
Gisher.news–ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 01.00-ին ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տան տանիքում, անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր էին մեկնել ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, ՃԿԱԿ ՕԽ-ն և յոթ մարտական հաշվարկ: Հայտարարվել է հրդեհի բարդության երկրորդ աստիճան: Պարզվել էր, որ հրդեհը բռնկվել է Հ. Մ.-ին պատկանող թիվ 135/1 և Գ. Գ.-ին պատկանող թիվ 135/2 տներում: Թիվ 135/1 տան բնակիչներ` 1928 թ. ծնված Հ. Մ.-ը, 1931 թ. ծնված Է. Մ.-ը և 1955 թ. ծնված Մ.-ը գտնվում են տանը, իսկ 1959 թ. ծնված Մ. Մ.-ը տեղափոխվել է «Ավան» հոգեբուժական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել էր ժամը 03.42-ին, մարվել՝ 06.26-ին: Այրվել են թիվ 135/1 և 135/2 տներն ամբողջությամբ (մոտ 150քմ), թիվ 133 և թիվ 137 տների տանիքները՝ մասնակի: Դեպքի վայրում են գտնվել ՃԿԱԿ պետ փ/ծ գնդապետ Հ.Խանգելդյանը և ՓԾ օրվա պատասխանատու փ/ծ գնդապետ Վ.Հովսեփյանը։ Հրշեջ-փրկարարներն իրականացրել են որոնողական աշխատանքներ և հայտնաբերել 2 դի: