Բավ է պառակտվել
19-03-2016 11:03

Boeing-ի կործանման վայրում սկսել են զոհերի մարմինները դուրս բերելու աշխատանքները

Դոնի Ռոստովում Դուբայից ժամանող Boeing-ի կործանման վայրում սկսել են զոհերի մարմինները դուրս բերելու աշխատանքները: «Առավոտյան ժամը 9-ից դեպքի վայրի զննմանը զուգահեռ սկսվել են զոհերի մարմինները դուրս բերելու աշխատանքները»,-ասել է աղբյուրը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում այսօր՝ մարտի 19-ին, տեղի ժամանակով 03։50-ին կործանվել է FlyDubai ավիաընկերությանը պատկանող Boeing 737-800 ուղեւորատար օօդանավը, որը ժամանում էր Դուբայից: Օդանավը վայրէջքի ժամանակ ընկել է եւ այրվել, որի հետեւանքով զոհվել են բոլոր 55 ուղեւորները եւ անձնակազմի 7 անդամները: Օդանավն ընկել է թռիչքուղուց 50-100 մետր հեռավորության վրա, որի հետեւանքով այն մի քանի մասի է բաժանվել: Նշվում է, որ օդանավի 55 ուղեւորներներից 50-ը ռուսաստանցիներ են, 5-ը՝ Ուկրաինայի եւ ենթադրաբար՝ Ուզբեկստանի քաղաքացիներ: Այս պահին դեռեւս հայտնի չէ վթարի պատճառը: Նախնական տեղեկություններով, պատճառ կարող են լինեն վատ տեսանելիությունը եւ ուժեղ քամիները։