Բավ է պառակտվել
20-04-2015 11:07

Յոշկար Օլայի քաղաքապետի դեմ մահափորձ է նախապատրաստվել

Յոշկար Օլայի քաղաքապետ Պավել Պլոտնիկովի անհետացումը կապված է նրա հետ, որ իր և իր ընտանիքի դեմ սպանության փորձ էր նախապատրաստվում: Այդ մասին հայտնել են քաղաքապետարանի վարչակազմից: «Քաղաքապետի անհետանալը կապված էր ՌԴ ՆԳՆ աշխատակիցների օպերատիվ աշխատանքի հետ: Դաշնային գերատեսչությունների աշխատակիցները քաղաքապետի և նրա ընտանիքի սպանությունը կանխող միջոցառումներ էին անցկացնում: Տեղեկատվության արտոհոսք չպետք է տեղի ունենար, ահա թե ինչու քաղաքապետարանի մամուլի ծառայությունները ԶԼՄ-ին որևէ նորություններ չէին հայտնում», — նշել են իշխանությունները: Ավելի վաղ Մարի Էլի հանրապետական ՆԳՆ-ի վարչությունից հայտնի է դարձել, որ Պլոտնիկովը ողջ է և առողջ: Ապրիլի 18-ի գիշերը ոստիկանության հերթապահ մասը 2014 թվականից քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Պլոտնիկովի անհետացման մասին ահազանգ է ստացել: Տղամարդու որոնումներով զբաղվել են պահակային ոստիկանության բոլոր ստորաբաժանումները: Ապրիլի 18-ի գիշերը ծրագրավորվող հավանական սպանության պատվիրատուները հայտնաբերվել են: