Բավ է պառակտվել
04-10-2014 11:13

Լևոն Հայրապետյանին էլեկտրոնային թևնոց են հագցրել

«Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանին էլեկտրոնային թեւնոց են հագցրել՝ նրա տեղաշարժերը վերահսկելու համար, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Պատիժների իրագործման դաշնային ծառայության ներկայացուցիչ Քրիստինա Բելոուսովային։
Նա նշել է, որ Հայրապետյանին էլեկտրոնային թեւնոց են հագցրել, որի օգնությամբ քրեակատարողական տեսչության աշխատակիցները կվերահսկեն տնային կալանքի պայմանների պահպանումը։ ՛՛Բացի այդ, տեսչության աշխատակիցները տնայցեր կկատարեն՛՛,- նշել է Բելոուսովան: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Մոսկվայի Բասմանի դատարանը որոշել է մեկուսարանից բաց թողնել գործարար Լեւոն Հայրապետյանին։
Հիշեցնենք, որ քննությունը գործարար Հայրապետյանին մեղադրում է 2009 թ. ապրիլին Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտը» «Սիստեմա»-ին վաճառելու գործարքին մասնակցություն ունենալու մեջ, որը վերջինս գլխավորել էր երեք տարի: Նրան ներկայացվել են փողերի յուրացման մեղադրանքներ: Այս գործի շրջանակում դատարանը կալանքի տակ է առել «Բաշնեֆտի» բաժնետոմսերի փաթեթը`300 մլն ռուբլի արժողությամբ:
Ըստ քննության` Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն եւ անշարժ գույք արտասահմանում, մասնավորապես վերջին ժամանակներս նա ապրում էր Մոսկվայում: Հենց այդ փաստով էլ քննությունը հիմնավորել է մեկուսարանում նրան կալանավորելու անհրաժեշտությունը (կալանքի ժամկետը լրանում է դեկտեմբերի 15-ին):