11-12-2016 13:32

«Մոսկվա-Սիթի»-ի տանիքին կբացվի Եվրոպայի ամենաբարձր սահադաշտը

Եկող շաբաթ Մոսկվայի գործարար կենտրոնի շենքերից մեկի՝«Մոսկվա-Սիթի»-ի տանիքի վրա կբացվի Եվրոպայի ամենաբարձր սահադաշտը: Այդ մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:


« Դեկտեմբերի 15-ին «Մոսկվա-Սիթի»-ի տանիքին կբացվի Եվրոպայի ամենաբարձր սահադաշտը: Այն կգտնվի 354 մետր բարձրության վրա՝ 86-րդ հարկի մակարդակին»,- իր Twitter-յան միկրոբլոգում գրել է Ս. Սոբյանինը: