Բավ է պառակտվել
07-05-2016 12:58

Կարմիր հրապարակում մեկնարկել է Հաղթանակի շքերթի գլխավոր փորձը

Մոսկվայի Կարմիր Հրապարակում մեկնարկել է Հայրենական պատերազմում տարած Հաղթանակի 71-րդ տարեդարձին նվիրված ռազմական շքերթի գլխավոր փորձը: Փորձին մասնակցելու համար օդ են բարձրացել ավելի քան 100 թռչոք սարքեր: Շքերթն ընդունում է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Շքերթի ընթացքում ցուցադրվելու են Ил-76МД90А ռազմական ինքնաթիռը, Ми-26 ուղղաթիռներ և այլն: Շքերթն ուղիղ եթերով հեռարձակվելու է Մոսկվայի քաղաքապետարանի կայքում: Հաղթանակի օրվա առթիվ Մոսկվայում տեղադրվել է 14 հազար դրոշ: