Բավ է պառակտվել
17-12-2016 12:58

«Վերին Լարս» անցակետի Ռուսաստանի հատվածում կուտակվել է 515 բեռնատար. ՀՀ ԱԻՆ

«Վերին Լարս» անցակետում, որտեղով անցնում է Հայաստանը Ռուսաստանին միացնող միակ ցամաքային ուղին, ՌԴ հատվածում առկա է 515 բեռնատար մեքենաների կուտակում:
Ինչպես հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը՝ հղում անելով Վրաստանի Ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտին, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:
Ընդ որում, շաբաթ օրը ժամը 12:00-ի դրությամբ Հայաստանի տարածքի ավտոճանապարհներն մեծամասամբ անցանելի են: Բացառություն են կազմում Բերդ-Ճամբարակ, Արագած-Շենկանի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը, Տիգրանաշենի ոլորանները, Սոթք-Քարվաճառ, Գյումրի-Վանաձոր, Վանաձոր-Ստեփանավան-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան, Սարավան-«Զանգեր», Աշոցքի և Արագածի տարածաշրջանների միջհամայնքային և Գյումրի-Ամասիա, Գյումրի-Բավրա, Արթիկ-Նոր Շեն գյուղ ավտոճանապարհները:
«Չայնի ոլորաններ»-ին, Ապարան-Արագած ավտոճանապարհներին, Ելփին-«Զանգեր», Սարավան- «Զանգեր», Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհներին, ինչպես նաև Սյունիքի միջմարզային, Տավուշի և Անիի միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: