Բավ է պառակտվել
20-11-2014 20:01

Հայ գործարարին սպանված են գտել Նոր Մոսկվայի գերեզմանոցում

Այսօր Նոր Մոսկվայի տարածքում՝ Խովանսկի գերեզմանոցում հայտնաբերվել է 54-ամյա գործարար Սերգեյ Դադայանի դիակը: Այս մասին հայտնում է Lifenews-ը: Սպանվածի մարմինը հայտնաբերվել է «Նիսան Տեանա» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում: Ինչպես պարզվել է, Սարգեյ Դադայանը մահացել է կրծքավանդակին հասցված հրազենային վերքից: Տեղի ունեցածի հանգամանքները ճշտվում են: