Բավ է պառակտվել
30-01-2016 09:25

Կամչատկայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել

ՌԴ Կամչատկայի Ուստ Կամչատսկ ավանի մոտ 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով, ստորերկրյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Այս մասին հաղորդել է ՌԴ գիտությունների ակադեմիայի եկրաֆիզիկայի ծառայության Կամչատկայի ստորաբաժանումը: Ըստ տեղեկությունների, հիմնական ցնցումից հետո ևս 7 ցնցում է գրանցվել՝ 2-4.8 մագնիտուդ ուժգնությամբ:
«Երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 15:25-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ուստ Կամչատսկից 4 կմ հեռավորության վրա, օջախը գտնվել է 187 կմ խորության վրա»,-հայտնել են գիտնականները:
ՌԴ ԱԻՆ Կամչատկայի վարչությունից հայտնել են, որ զոհեր և ավերածություններ չկան: Ցունամիի վտանգի մասին չի հայտարարվել: