Հյուսիսային Օսիայի և Կաբարդինո-Բալկարիայի սահմանին տրանսպորտային հսկողության կետ կստեղծվի: Նման որոշում է ընդունվել Վլադիկավկազում հյուսիսօսական կառավարության ղեկավար Թեյմուրազ Տուսկաեւի եւ ՌԴ տրանսպորտի փոխնախարար Նիկոլայ Ասաուլի միջեւ:
Տուսկաեւի խոսքով՝ ներկայում հանրապետության տարածքով բեռնատար եւ ուղեւորատար տրանսպորտի հսկայական հոսք է անցնում եւ հսկողությունն ուժեղացնելու կարիք կա:
Ասաուլն իր հերթին նշել է միջպետական փոխադրումների անվտանգությունն ուժեղացնելու անհրաժեշտությունը: Նա նաեւ կոչ է արել ակտիվացնել փոխգործակցությունը Ռոստրանսնադզորի հետ՝ Բեսլանի մերձակայքում Մոսկվա-Երեւան երթուղու վթարի նման պատահարների կրկնությունը կանխելու համար:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Մոսկվա-Երեւան երթուղու ավտոբուսը Հյուսիսային Օսիայում բախվել է բեռնատարին: Ավտոբուսի 52 ուղեւորներից 5-ը զոհվել է: