Բավ է պառակտվել
06-10-2013 14:25

Ականի պայթյունի հետևանքով երեք ադրբեջանցի է տուժել

Հայաստանի հետ սահմանին, ականի պայթյունից տուժել է երեք ադրբեջանցի, հաղորդում է «Ինտերֆաքսը»-ը:

Նրանցից մեկը՝ 35-ամյա Վեզիր Վելիևը, հոսպիտալացվել է բազմաթիվ վնասվածքներով, իսկ 2-րդը՝ 30-ամյա Հագանի Մագերամովը, պատահածի վերաբերյալ ցուցմունքներ է տալիս:

Երրորդ անձը՝ 40-ամյա Ալի Ալիևին կորած է համարվում։ Ենթադրվում է, որ նա գտնվում է չեզոք գոտում: Բոլոր 3 տուժածները Հայաստանի հետ սահմանակից Ղազախի շրջանի Մեզեմ գյուղի բնակիչներ են։