Բավ է պառակտվել
10-12-2014 12:47

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը

Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին, դեկտեմբերի 11-ին տեղի կունենա ԵԱՀԿ հերթական դիտարկումը: Այն կկայանա Հայաստանի Տավուշի մարզի Այգեպար, Մովսես եւ Ադրբեջանի Թովուզի շրջանի Ալիբեյլի գյուղերի ուղղությամբ: Հայկական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժի Աբերլեն, Եվգենի Շիրովը եւ Սայմոն Թիլլերը: Ադրբեջանական կողմից դիտարկումը կանցկացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովը եւ Փիթեր Սվեդբերգը: ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկը դիտարկմանը չի մասնակցի: