Բավ է պառակտվել
05-11-2013 12:24

Քաղաքացիները մոլորվել են Արագած լեռան վրա

Նոյեմբերի 5-ին, ժամը 00.19-ին ահազանգ է ստացվել, որ չորս քաղաքացիներ մոլորվել են Արագած լեռան վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հաղորդում է ԱԻՆ պաշտոնական կայքը:

Հավանական դեպքի վայր են մեկնել 3 հրշեջ-փրկարար և  ՀՓՋ օպերատիվ խումբը: Ժամը 06.00-ի դրությամբ տեղանքի դժվարանցանելիության և վատ տեսանելիության պատճառով որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են, իսկ Ժամը 07.00-ի դրությամբ՝ վերսկսվել: Ժամը 08.45-ի դրությամբ 4 մոլորված քաղաքացիները ինքնուրույն հասել են Ուջան գյուղ:  Որոնողական աշխատանքները դադարեցվել են: