Բավ է պառակտվել
10-12-2015 09:47

Պայթյուն և հրդեհ Երևան–Սևան ավտոճանապարհին տեղակայված գազալցակայանում

Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 05.59-ին ՀՀ ՏԿԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տեղադրված «ՍՈՍ ՍԻՍԹԵՄՍ» հակահրդեհային ազդարարման համակարգով ազդանշան է ստացվել Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գազալցակայանից: 
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 18-րդ կմ-ին գտնվող գազալցակայանում կոմպրեսորից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, և պայթել է կոմպրեսորի հովացման համակարգը (ռադիատոր), ինչի հետևանքով փլուզվել է կոմպրեսորային տեղամասի պատը (3 քմ): 
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06.35-ին, մարվել՝ 07.03-ին: Այրվել է 1 ցուցիչներիի վահանակ, 1 էլ. վահանակ և մալուխ (20 գմ):