Բավ է պառակտվել
25-04-2015 09:34

Ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի՝ Էյֆելյան աշտարակի լույսերը մարվեցին (լուսանկարներ)

Երևանի ժամանակով ժամը 00:00, իսկ Փարիզի ժամանակով 22:00, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, Ֆրանսիայի մայրաքաղաքի գլխավոր տեսարժան վայրի՝ Էյֆելյան աշտարակի լույսերը 15 րոպեով մարվեցին:

Նման ակցիան իրականացվել է Փարիզի քաղաքապետի որոշմամբ ՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրը խորհրդանշելով Փարիզի սգո տուրքը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։